ԱՄՆ-ը պատրաստ Է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը. Պենտագոնի ղեկավար

Armenpress 10:48, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա շաբաթում սկսում Է իր այցը Եվրոպա եւ Վրաստան, որտեղ ժամանել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները հանձնառու Է օգնել Վրաստանին նրա պաշտպանունակության ամրապնդման եւ եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու գործում, եւ ես շատ եմ սպասում այստեղ կայանալիք հանդիպումներին»,-Օսթինը գրել Է Twitter-ում:

Վրաստան կատարած այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը հանդիպում կունենա երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, գլոբալ անվտանգությունն ու տարածաշրջանային հարցեր: Վրաստանից հետո Օսթինը կայցելի Ուկրաինա եւ Ռումինիա, իսկ Եվրոպա այցը կավարտի ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցությամբ, որը տեղի Է ունենալու Բրյուսելում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am