Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է  

Armenpress 10:41, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն ունի 25 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ»-ն ունի 18 միավոր: 3-4-րդ տեղերում են «Փյունիկ»-ը և «Սևան»-ը, որոնք ունեն 15-ական միավոր: «Նոա»-ն ունի 13 միավոր: 10 միավոր է վաստակել «Ուրարտու»-ն: 8-ական միավոր ունեն «Նորավանք»-ը և «Վան»-ը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը միայն նախավերջինն է 6 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն ունի միայն 3 միավոր:

Առաջնության 10-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին, 22-ին և 24-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am