Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի

Armenpress 13:59, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am