ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային հարկային եկամուտ

Armenpress 14:49, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին 9 ամսում հարկերի հավաքագրումը կազմել է 1 տրիլիոն 137 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«2019 թվականի նույն ժամանակահատվածի համար այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 մլրդ դրամ էր, իսկ 2020 թվականի 9 ամիսների համար՝ 1 տրիլիոն 16 մլրդ դրամ: 2019 թվականի 9 ամիսների համեմատ աճը կազմել է ավելի քան 58 մլրդ դրամ կամ 5.4%: Հայտնի է, որ այդ տարին շատ առումներով ռեկորդային էր, այսինքն` նոր ռեկորդ գրանցվեց»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով՝ օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատատեղերի թիվը եղել է 642 հազար 292, հարկային բազան՝ 139,1 մլրդ դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 216 հազար 665 դրամ:

«Այս թվերը նույնպես զգալիորեն ավելի բարձր են, քան 2019 և 2020 թվականներին: 2019 թվականի 9 ամիսների համեմատ ՀԴՄ կտրոնների և հաշվապահական փաստաթղթերի գործարքների աճը կազմել է 24%: Դրամական արտահայտմամբ աճը կազմել է ավելի քան 24 մլրդ դրամ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am