5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտ

Armenpress 11:41, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 14-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Վանուատուի ափերի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Պորտ Օռլի քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 1,9 հազար մարդ, 36 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 120 կիլոմետր խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am