Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 29 տարեկան է

Armenpress 10:47, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 29 տարեկան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճիշտ 29 տարի առաջ այս օրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին հանդիպումը: Ընկերական այդ խաղում, որը ընդունեց լեգենդար «Հրազդան» մարզադաշտը, մրցեցին Հայաստանի և Մոլդովայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Այդ ժամանակ Հայաստանի ընտրանու մարզիչն Էդուարդ Մարկարովն էր:

Այժմ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 89-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am