Մեքսիկան ողջունել է ԱՄՆ կողմից սահմանի բացման որոշումը

Armenpress 19:22, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ նոյեմբերին բացելու համատեղ սահմանը, որն ավելի քան 18 ամիս համավարակով պայմանավորված փակ էր, ինչը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Օբրադորը նշել է, որ դեռևս հստակեցվում է սահմանի վերաբացման հստակ օրը:

3144 կմ երկարություն ունեցող սահմանի փակումը լրջորեն վնասել էր տնտեսվարողներին սահմանի երկու կողմերում էլ: Միայն ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանակից շրջաններում 2020 թվականին ՀՆԱ-ում 4.9 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ էր գրանցվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am