ԱՀԿ տնօրենը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը չսկսած երեք երկրի անունը

Armenpress 18:38, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կա երեք երկիր, որտեղ դեռևս չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Երեք երկրներ դեռևս չեն սկսել պատվաստման գործընթացը: Դրանք են՝ Բուրունդին, Էրիթրեան և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն»,- նշել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am