Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթեր ունենալու մասին

Armenpress 20:48, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան:

«Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան զինվորականները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները», - ասել է Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am