Հայաստան կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը

Armenpress 11:04, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հոկտեմբերի 12-13-ը Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am