Թուրքական արժույթը դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել՝ գրանցելով նոր ռեկորդներ

Armenpress 21:50, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոլարի նկատմամբ թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 11-ին այն նվազել է՝ կազմելով 9,00 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ նվազագույն ռեկորդային ցուցանիշից (8.95), որը գրանցվել է սեպտեմբերի 29-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:

Թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվում է նախորդ տարվա աշնանից սկսած: Այդ ժամանակ, գործակալության տվյալներով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան ներքաշվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am