Ադրբեջանցիների արձակած կրակոցից Մարտակերտում զոհվել է քաղաքացիական անձ

Armenpress 14:27, 9 Հոկտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի Հանրապետության մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 13:20-ի սահմաններում: Քաղաքացին գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում Մարտակերտի մերձակայքում, եղել է կրակոց ու դժբախտաբար մահվան դեպք ունենք: Ոստիկանությունից հայտնում են, որ քննիչները աշխատում են դեպքի վայրում: Ավելացնեմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատության հետ դեպքը մանրամասն վերլուծվում է հետագա քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հրադադարի խախտումները բացառվեն և շփման գծի մերձակա տարածքներում անվտանգային ավելի մեծ հնարավորություններ ունենանք»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am