«Եվրատեսիլ-2022»-ը տեղի կունենա Թուրինում

Armenpress 13:52, 8 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված Է: Բացի Պիեմոնտի հյուսիսային մարզի վարչական կենտրոնից, հեղինակավոր մրցույթի անցկացման համար, որտեղ ներայացված են երաժիշտներ ամբողջ Եվրոպայից, հավակնել Էին Միլանը, Բոլոնիան, Ռիմինին եւ Պեզարոն: Իտալիան «Եվրատեսիլն» ընդունելու իրավունքն ստացել Է Maneskin խմբի հաղթանակից հետո: Իտալիայի այդ հաղթանակը դարձել Է երրորդը «Եվրատեսիլի» պատմության մեջ եւ առաջինը 1990 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am