Արոնյանը CCTF-ի վերջին տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկին և 3-րդն է մրցաշարում

Armenpress 22:08, 4 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը երկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5:

Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակում 3-րդն, իսկ մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am