Արոնյանը CCTF-ի 8-րդ տուրում հաղթեց աշխարհի չեմպիոնին

Armenpress 22:36, 3 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիսՀայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը ևԿարլսենն անցկացրեցին 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնյանը հաղթեց, իսկ հաջորդ երկուսնավարտեց ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սևերով հաղթանակ տոնեց` 3-1:

Այս հաղթանակից հետո Արոնյանըմրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կխաղաադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am