ՀՀ ՊՆ ղեկավարը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

Armenpress 19:12, 1 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից,  հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am