Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը

Armenpress 21:57, 30 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բելտա»-մ:

Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը: «Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am