Նիկոլա Սարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության

Armenpress 14:19, 30 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր Է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել Է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ Էլեկտրոնային ապարանջանով:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատավճիռը կայացվել Է Սարկոզիի բացակայությամբ, որը չի եկել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում Է, որ Սարկոզին շարունակել Է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել Է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվորոյի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am