Թալիբներն ԱՄՆ-ին առաջարկել են ժամանակավոր վերահսկողություն իրականացնել Քաբուլի նկատմամբ. ՍԵՆՏԿՕՄ-ի ղեկավար

Armenpress 10:28, 30 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել Է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբարտ 29-ին այդ մասին հաղորդել Է The Hill թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ թալիբներն այդ առաջարկությունն արել են Մակքենզիի եւ շարժման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կայացել Է օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում: Գեներալը հրաժարվել Է առաջակությունից, քանի որ համապահասխան հրահանգներ չի ստացել: Բացի դանից, ԱՄՆ-ը «միջոցներ չունի նման գործողություն իրանականցնելու համար»:

Օգոստոսին Associated Press գործակալությունը հայտնել Է, որ Մակքենզին օգոստոսի 15-ին Դոհայում շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնության Է եկել Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման գործընթացին թալիբների չմիջամտելու շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am