Իր մահկանացուն է կնքել Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը

Armenpress 11:41, 29 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաթսուներեք տարեկանում Կիևում կյանքից հեռացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:

Հաղորդագրությանը կից թանգարանը հրապարակել է Սերգեյ Փարաջանովի՝ իր որդուն ուղղված նամակը, որը հեղինակը գրել է բանտից: Նամակում կինոռեժիսորը խոստովանում է, որ որդու հետ հաղորդակցվելիս չի կարողացել ասել, որ սիրում է նրան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am