Հայտնի է, թե երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Armenpress 21:38, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19- ի դեմ Betuvax-CoV-2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հոկտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Սկոլկովո» հիմնադրամը:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ դրա փորձարկման թույլտվություն էր տվել: Փորձարկումները  կտևեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, որին կմասնակցի 170 կամավոր:

«Պատվաստանյութը չի պարունակում գենետիկ նյութ, լրացուցիչ կոնսերվանտներ, կայունացուցիչներ և անօրգանական հավելումներ, ինչը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունների ռիսկերը», - նշել են հիմնադրամից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am