ԱՄՆ -ի մոտ 100 քաղաքացի սպասում է Աֆղանստանը լքելուն

Armenpress 21:11, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տեղյակ է ԱՄՆ մոտ 100 քաղաքացիների, ովքեր դեռ Աֆղանստանում են և պատրաստ են լքել երկիրը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Պաշտոնյան ասել է, որ Պետդեպարտամենտն աշխատում է այդ մարդկանց համար Աֆղանստանից թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:

«Մեր բարձրագույն առաջնահերթությունը Աֆղանստանում, անշուշտ, մնում է օգնել ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը հիմա»,-ասել է պաշտոնյան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am