ՀՀ բնակչությունը 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Armenpress 11:16, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բնակչությունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիների հիշատակին, ովքեր զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով գտնվում էր Զինվորի տանը և հայրենիքի պաշտպանների հետ հարգանքի տուրք մատուցեց։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։10-ին։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am