Հարոյանը «Կադիս»-ի հայտացուցակում է

Armenpress 21:01, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կրկին «Կադիս»-ի հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղից առաջ «Կադիս»-ի մարզիչը ներկայացրել է թիմի ընդլանված հայտացուցակը, որտեղ ընդգրկված է նաև Վարազդատ Հարոյանը:

Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Ավելի վաղ` սեպտեմբերի 24-ին Հարոյանը մասնակցել էր նաև «Բարսելոնա»-ի դեմ ամբողջ խաղին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am