Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին

Armenpress 13:34, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am