Կյանքից հեռացել է Ռումինիայում ու Չեռնոգորիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

Armenpress 16:22, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է թարգմանիչ, դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «Նյումեգ» հրատարակչության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:

Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

«Նյումեգի» հիմնադրման օրից գործակցել է հրատարակչության հետ. թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը: Եկող շաբաթ լույս է տեսնելու նրա թարգմանությամբ Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքը: Նրա թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ և հղկված հայերենով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am