Հայաստանի ըմբշամարտի հավաքական թիմերի կազմերը հայտնի են  

Armenpress 13:25, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնությանը մասնակցել պատրաստվող Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի թիմն ԱԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրայր Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի թիմը Նորվեգիա կմեկնի 4 մարզիկով. դրանք են Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70  կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` նոյեմբերի 2-10-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am