Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիշեցրել Է ապաԷսկալացման շուրջ Ռուսաստանի առաջարկությունների մասին

Armenpress 12:23, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը կոշտ ձեւով վերստին ուշադրությունը հրավիրել Է դաշինքի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը վերաբերող Ռուսաստանի առաջարկությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Լավրովի եւ Ստոլտենբերգի հանդիպումն անցել Է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով անցկացվող 76-րդ նստաշրջանի շրջանակներում: «Քննարկվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա իրադրությունը: Ռուսաստանյան կողմից կոշտ ձեւով ուշադրությունը վերստին հրավիրվել Է ապաԷսկալացման եւ շփման գծի երկայնքով լարվածության նվազեցման շուրջ մեր կոնկրետ առաջարկությունների վրա»,-ասվում Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am