Ժենյա Ավետիսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Armenpress 12:02, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 18։00-20։00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նման որոշում կայացրել է Կառավարական հանձնաժողովը:

«Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն: Հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am