Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել

Armenpress 19:20, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման և պայթյունների հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հարձակման թիրախը, սակայն երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարման ներկայացուցիչները հաստատել են կատարվածը՝ հայտնելով, որ բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են եղել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am