Մեսին չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում  

Armenpress 15:24, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի ընդգրկվել թիմի ընդհանուր հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնցով թիմը կմասնակցի «Մեց»-ի դեմ խաղին: Այս ցուցակում ընդգրկված չէ Լիոնել Մեսին, որը վնասվածք ունի:

Արգենտինացին նույնիսկ փոխարինվել էր ՊՍԺ-ի նախորդ խաղի երկրորդ կեսում, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել ֆրանսիական ԶԼՄ-ներում, քանի որ արգենտինացին փոխարինումից հետո չէր սեղմել մարզչի ձեռքը:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում ՊՍԺ-ն 6 տուրից հետո Լիգա 1-ի առաջատարն է և ունի 18 միավոր: Թիմը 5 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսել»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am