Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ

Armenpress 15:06, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ»,-նշված է հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am