Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 494 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Armenpress 11:55, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 հազար 436 դեպք, որոնցից 236 հազար 968-ն՝ առողջացման, 5161-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 114 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք, առողջացել է 390 քաղաքացի, մահացել՝ 18-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4537 թեստավորում։

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 միլիոն 660 հազար 16-ի։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am