Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում

Armenpress 19:32, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկրի ղեկավարը կոչ է արել ռուսաստանցիներին նույնպես մասնակցել ընտրություններին և նշել է՝ ակնկալում է, որ նրանք ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումը։

«Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով»,- ասել է Պուտինը։

Երեքշաբթի պետության ղեկավարն ինքնամեկուսացվել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը միանգամայն առողջ է։

Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am