Անհայտ անձը հարձակվել է Վորոնեժի մարզի ոստիկանական բաժանմունքի վրա

Armenpress 10:59, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել Է ոստիկանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան 05:30-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) Լիսկի քաղաքում:

Զինվորականի հանդերանքով անհայտ անձը ինքնաձիգով թափանցել Է շրջանային բաժանմունք, վիրավորել աշխատակցին, ինչից հետո անհայտացել Է «Նիվա» ավտոմեքենայով:

Այժմ նրան որոնում են: ԶԼՄ-ները գրում են, որ հարձակումից հետո պայթյուն Է որոտացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am