Իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք. ԱԻՆ

Armenpress 10:34, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք՝ չանհանգստանալ»,- նշված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am