Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Armenpress 16:46, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։  107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել։ 80 պատգամավոր կողմ է քվեարկել Հովսեփ Բեդևյանի թեկնածության օգտին։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am