Երևան հասավ Ֆրանսիայի ուղարկած COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Armenpress 13:04, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, նշելով, որ օդանավակայանում այն ընդունել են  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանն ու Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

«ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am