«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են

Armenpress 11:03, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արձանագրություն է կազմվել։

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ։

2021 թվականի փետրվարի 12-ին Էյրամջյանը 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ ունի առողջական խնդիր, որով պայմանավորված 2019-ին մի ամբողջ նստաշրջան նա բացակայել էր ավագանու նիստերից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am