ՀՀ վարչապետն ու Ստեֆան Վիսկոնտին քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները

Armenpress 10:11, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ  Ստեֆան Վիսկոնտիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am