Էկվադորում անօդաչուներով հարձակում է կազմակերպվել բանտի վրա

Armenpress 21:46, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի Գուայաս նահանգի բանտերից մեկի վրա անօդաչուներով հարձակում է կազմակերպվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեղի է ունեցել երեք պայթյուն, վնասվել է կենտրոնական շենքը: Նշվում է, որ հարձակումն, ըստ ամենայնի, ուղղված է եղել բանդայի ղեկավարի դեմ:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ իրավիճակը լուրջ է, խոսքը հանցագործ խմբերի միջև պատերազմի մասին է: Իրավապահ մարմինները դեռ չեն հաղորդում զոհերի, վիրավորների մասին տվյալներ:

Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ ոչ միայն լսելի են եղել, այլև ցնցումներ են զգացվել մոտակա բնակավայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am