Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կմեկնի Իրան

Armenpress 15:03, 11 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին սեպտեմբերի 12-ին կմեկնի Թեհրան բանակցությունների, որոնք կարող են թուլացնել լարվածությունն Իրանի ու Արևմուտքի միջև, քանի որ այդ լարվածությունը կարող է վտանգել Իրանի հետ միջուկային համաձայնագրի հետագա ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ Թեհրանում Գրոսին հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am