9/11 ահաբեկչությունից անցել է քսան տարի. ԱՄՆ նախագահը Նյու Յորքում կմասնակցի հիշատակի միջոցառումներին

Armenpress 11:18, 11 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Ահաբեկչությունների հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել էր 2977 մարդ, ովքեր 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am