Պահեստազորայիններն այսօր մեկնեցին դիրքեր

Armenpress 17:48, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները սեպտեմբերի 10-ին մեկնել են մարտական դիրքեր։

«Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am