ՌԴ-ն այսօրվանից վերացրել է Թուրքիայից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

Armenpress 15:10, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ ՌԴ-ն վերացրել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haberler-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները դադարում են գործել սեպտեմբերի 10-ից:

Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ՌԴ ներկրման սահմանափակումները գործում էին 2020 թ. դեկտեմբերից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am