Պուտինը հայտնել է, թե ինչու է Լուկաշենկոյին հրավիրել Մոսկվա

Armenpress 20:46, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ խնդրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բանակցությունների համար ժամանել Մոսկվա, որպեսզի ամփոփեն Միութենական պետության ձևավորման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքների արդյունքները:

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Ես խնդրեցի Ձեզ ժամանել, որպեսզի ամփոփենք արդյունքները, թե ինչ է կատարվել վերջին ժամանակներս Միութենական պետության ձևավորման ծրագրի զարգացման ուղղությամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ փորձագիտական և կառավարական մակարդակներով երկար ժամանակահատվածում իրականացվել է լարված աշխատանք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am