Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել

Armenpress 19:45, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am