Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բաթում

Armenpress 10:12, 9 Սեպտեմբեր, 2021

ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնի Բաթում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am