Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Armenpress 13:58, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կներկայացնի կամ նույն թեկնածուին, կամ նոր թեկնածուի։ Առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am