Գերմանիայի դեմ խաղում դաշտ դուրս գալու դեպքում Մխիթարյանը 90-րդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի կազմում

Armenpress 16:53, 4 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա-Հայաստան խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում կանցկացնի 90-րդ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 
ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կանցկացնի իր 40-րդ հանդիպումը: 
Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ: 
Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am